Կրեմլից մեկնաբանել են Թրամփի հայտարարությունները:
«Դրանք շատ լուրջ են։ Որոշ խոսքեր ուղղված են անձամբ նախագահ Պուտինին: Մեզ ժամանակ է պետք՝ դրանք վերլուծելու համար», - նշել է Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային ռազմական աջակցության խոստումները ոչ թե խաղաղության, այլ պատերազմը շարունակելու ազդակ են:
Կրեմլի խոսնակը հավելել է՝ սպասում են Կիևի հետ բանակցությունների երրորդ փուլի ամսաթվի հստակեցմանը: Մոսկվան ցանկանում է հասկանալ՝ ինչ է թաքնված Թրամփի խոսքերի հետևում՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ճնշման տակ է:
«Ռուսաստանը դիմակայում է և կդիմակայի պատժամիջոցներին», - շեշտել է ռուս դիվանագետը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։