Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում հուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-21-ի գիշերը և կեսօրից առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսիս 16-17-ը՝ առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 16-20-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։