Մենք այս «Խաղաղության խաչմերուկը» որ առաջարկել ենք, մենք առաջարկել ենք, ոչ մեկին սահմանափակում չենք դրել, բայց կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք մենք պետք է քննարկենք և որոշումներ կայացնենք մեր շահերին համապատասխանության տեսանկյունից: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա էս պահից այդ առաջարկը ամերիկյանն է, և մենք քննարկում ենք այդ առաջարկը, հետաքրքրված ենք այդ առաջարկով: Բայց այս պահին կարո՞ղ եմ ասել, որ համաձայնություն ունենք այդ առաջարկի վերաբերյալ, չեմ կարող ասել, կարո՞ղ է լինել համաձայնություն, կարող է լինել: Հենց լինի, դրա մասին կիմանաք: Բայց սա է մենյուն, բովանդակությունը սա է:
ԵՄ-ն էլ ունի հետաքրքրություն, և մեր վերջին այցի ընթացքում քննարկել ենք դա: Global gateway ծրագիր կա, որ այս ամեն ինչի մասին է:
Չինաստանն էլ ունի հետաքրքրություններ: Գիտեք Չինաստանի գլոբալ ծրագիրը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»:
Բարեբախտաբար, մենք ունենք ներդրումային հետաքրքրություն: Պետք է ճիշտ կառավարենք այդ ներդրումային հետաքրքրությունը, որ մարտահրավերները կառավարվեն, հնարավորություններն օգտագործվեն»,- նշեց վարչապետը: