Վոլոդիմիր Զելենսկին փոփոխություն է նախատեսում իշխանության գործադիր թևում. նա երկրի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը և զգալիորեն թարմացնել դրա աշխատանքը։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ 2020 թվականի մարտից երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Դենիս Շմիհալը կնշանակվի պաշտպանության նախարար, իսկ ռազմական գերատեսչության ղեկավար Ռուստեմ Ումերովը՝ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան։
Նշվում է, որ Գերագույն ռադան հուլիսի 16-ին կընդունի կառավարության հրաժարականը, իսկ նոր նախարարները կնշանակվեն հաջորդ օրը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։