Հուլիսի 14-ին՝ ժամը 23:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:44-ին, մարվել՝ հուլիսի 15-ին, ժամը 00:31-ին:
Այրվել է խոտածածկույթ. կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ: