Արդեն երկու տասնամյակ է՝ Երևանը հյուրընկալում է համաշխարհային կինոյի կարևոր անունների։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երևանում մեկնարկած «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը:
«Փառատոնին միացել են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, Մարկո Մյուլերը, Ադա Սոլոմոնն ու բազմաթիվ այլ հյուրեր աշխարհի ավելի քան 30 երկրներից։
Երևանի քաղաքապետարանը կարևորում է ոչ միայն փառատոնի իրականացումը մեր քաղաքում, այլև դրա ազդեցությունը մշակույթի ոլորտում։
Սա նպատակային մշակութային քաղաքականություն է, որով Երևանը ձևավորվում է որպես ժամանակակից, բաց և ստեղծագործական քաղաք՝ կենդանի մշակույթով»,- գրել է Երևանի քաղաքապետը՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ։