Իրանը մտադիր է գործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, սակայն նոր ձևաչափով՝ հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարը: Աբբաս Արաղչիի խոսքով՝ Գործակալության կողմից իրանական միջուկային օբյեկտների մոնիթորինգի հարցումները մանրակրկիտ կուսումնասիրվեն:
Դիվանագետը հավելել է՝ Թեհրանը նաև լրջորեն մտահոգված է իրանական միջուկային օբյեկտներում ԱԷՄԳ աշխատակիցների անվտանգության ապահովման հարցով: Վտանգ կա, որ 12-օրյա պատերազմի ընթացքում իսրայելական չպայթած արկերը կարող են պայթել։ Ավելի վաղ՝ Իրանի խորհրդարանը հաստատել էր գործակալության հետ աշխատանքները դադարեցնելու մասին օրենքը:
Ըստ փաստաթղթի՝ կառույցի աշխատակիցներին թույլ չի տրվելու մուտք գործել Իրան, եթե երկրի միջուկային օբյեկտների անվտանգությունը չապահովվի և չերաշխավորվի միջուկային խաղաղ գործունեություն ծավալելու՝ Իրանի իրավունքը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։