ԱՄՆ նախագահը օգոստոսի 1-ից 50 տոկոս մաքսատուրք է սահմանել պղնձի ներմուծման համար: Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ որոշումն ընդունվել է ազգային անվտանգության գնահատումից հետո:
Նրա խոսքով՝ պղինձը կիսահաղորդիչների, օդանավերի, տարբեր տեսակի զենքերի և մարտկոցների կարևոր բաղադրիչ է, և ԱՄՆ-ը ևս մեկ անգամ կկառուցի պղնձի հզոր արդյունաբերություն:
Թրամփը 50 տոկոս մաքսատուրք է սահմանել նաև Բրազիլիայից ներմուծվող ապրանքների համար. դրա կիրառությունը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: Նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային ուղղված նամակում Թրամփը քննադատել է նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ հեղաշրջման փորձի մեղադրանքները, քննադատել, իր խոսքով, Բրազիլիայի հարձակումներն ազատ ընտրությունների վրա: Լուլա դա Սիլվան կառավարության արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու պատասխան միջոցները: