Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արմ միթ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք. Երևան, Ներքին Չարբախ) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ Armenia Meatfood):
Ըստ լաբորատոր արդյունքների՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք» արտադրատեսակի նմուշը (արտադրված՝ 22․06․2025)՝ «բորբոսասնկեր, ախտածին ա/թ սալմոնելաներ», «Վետչինա պրեմիում» արտադրատեսակի նմուշը (արտադրված 29․06․2025)՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն) ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք», «Վետչինա պրեմիում» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
«Արմ միթ» ՍՊԸ-ին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: