Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է «Կորլսոն հաուս» թատրոնում:
«Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, որը համարվում է աշխարհի լավագույն սիրո պատմություններից մեկը։
Խամաճիկների թատրոնի պարզ և ընկալելի բեմադրության շնորհիվ ներկայացումը դրական ընդունելության է արժանացել թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների կողմից:
Ներկայացումը բարձր են գնահատել նաև տիկնիկային արվեստի մասնագետները: Փառատոնը տիկնիկագործների միակ բարեգործական փառատոնն է և անցկացվում է 1993 թվականից: