Պուտին-Թրամփի հեռախոսազրույցը տևել է գրեթե մեկ ժամ։ Քննարկվել է նաև Ուկրաինայի հարցը, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնականը: Յուրի Ուշակովի խոսքով՝ ԱՄՆ նախագահը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման հարցը։ Պուտինը նշել է, որ շարունակվում է հակամարտության քաղաքական լուծման որոնումը։ Նախագահներն անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում, այդ թվում` Իրանում և Սիրիայում տիրող իրավիճակին, քննարկել էներգետիկայի, տիեզերքի և այլ հեռանկարային ոլորտներում գործակցության հնարավորությունը:
Օրվա միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: