Ես շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին X-ի իր միկրոբոլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ես նրան փոխանցել եմ Ֆրանսիայի համերաշխությունը՝ ընդդեմ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի։ Ես նաև վերահաստատել եմ մեր աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ նրա խիզախ ջանքերին։ Խաղաղությունը և բաց սահմանները ամբողջ տարածաշրջանի համար կդառնան կարևոր զարգացում և օրինակ այլոց համար»,- նշել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Էմանուել Մակրոնի հետ։
Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։
Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։
Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։