5 մարդ է զոհվել այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում` պայթյունի հետևանքով: Նախնական տվյալով, բնակարաններից մեկում պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: Փլուզվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի բնակարաններ: Վաղ առավոտից դեպքի վայրում աշխատել է ավելի քան 280 փրկարար:
Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրել է՝ որոնողա-փրկարարական աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Մարզային և համայնքային իշխանություններն աշխատում են բնակիչների կարիքների գնահատման, դեղորայքով, սննդով ու կացարանով ապահովելու համար:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։