Ըմբիշ Հայկ Մանուկյանը Սկոպիեում ընթացող ԵԱ-ին տուշեով հաղթեց ադրբեջանցի Նազարովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Արդեն տեղեկացրել էինք, որ 51 կգ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է մրցակցին և դարձել չեմպիոն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ըմբիշ Արարատ Ավետիսյանը կամային հաղթանակ է տարել գոտեմարտի վերջին վայրկյաններին և նվաճել բրոնզե մեդալ:
Հունիսի 10-ին ըմբիշ Մարտին Մանջիկյանը Սկոպիեում ընթացող Եվրոպայի առաջնությունում 2:2 հաշվով ցավալի պարտություն կրեց եզրափակչում և դարձավ արծաթե մեդալակիր։