Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«Մենք թիմային չեմպիոն ենք»,- նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Ինչպես հայտնել ենք, ըմբիշ Հայկ Մանուկյանը Սկոպիեում ընթացող ԵԱ-ին տուշեով հաղթեց ադրբեջանցի Նազարովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Արդեն տեղեկացրել էինք, որ 51 կգ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է մրցակցին և դարձել չեմպիոն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ըմբիշ Արարատ Ավետիսյանը կամային հաղթանակ է տարել գոտեմարտի վերջին վայրկյաններին և նվաճել բրոնզե մեդալ:
Հունիսի 10-ին ըմբիշ Մարտին Մանջիկյանը Սկոպիեում ընթացող Եվրոպայի առաջնությունում 2:2 հաշվով ցավալի պարտություն կրեց եզրափակչում և դարձավ արծաթե մեդալակիր։
