Խորհրդարանների հանձնաժողովների համատեղ նիստում քննարկել են ԿԳՄՍ նախարարի 2024-ի բյուջեի կատարողականը: Ընդդիմադիրները թերահավատ են եղել, որ ժամանակին կյանքի կկոչվի «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը:
Նախարար Անդրեասյանը հիշեցրել է, որ մինչև 2018-ը ամբողջ հանրապետությունում կառուցվել է ընդամենը 192 դպրոց, ֆինանսների նախարարի խոսքով՝ ծրագիրը կավարտեն 2026-ի կեսերին: Կրթական հաստատությունները քաղաքականացնելու արատավոր պրակտիկային անդրադառնալով՝ Անդրեասյանը վստահեցրել է՝ ցանկացած ահազանգի հետևից մինչև վերջ գնալու է։
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: