2021 թվականին Հանրային հեռուստաընկերությունը հիմնեց Առաջինի լրատվական ալիքը, որը 24/7 ռեժիմով թարմ լրատվություն է ապահովում Հայաստանի և աշխարհի մասին:
Առաջինի լրատվական ալիքը հենց այս օրը՝ 4 տարի առաջ, սկսեց եթեր հեռարձակվել, և շուրջ մեկ տարի է՝ հասանելի է նաև հանրապետական սփռմամբ:
Դիտեք ամենժամյա լրատվական թողարկումները, հարցազրույցները, բանավեճերը, քննարկումներն ու այլ վարկանիշային ձևաչափեր ձեր համայնքում՝ հեռուստացանկի 3-րդ համարով:
Տեղեկացե՛ք առաջինը Առաջինի եթերում: