Ջերմուկ քաղաքում ավարտվել է Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը:
Ինչպես հայտնում են Շախմատի ֆեդերացիայից, լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն են.
1-ին տեղ՝ Արավինդ Չիտհամբարամ
2-րդ տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա
3-րդ տեղ՝ Դմիտրի Կոլլարս
4-րդ տեղ՝ Սամուել Սևյան