Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է:
Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։
Վարակը ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր:
Հիվանդության բնորոշ ախտանշաններն են՝
-
սաստիկ գլխացավ
-
գլխապտույտ
-
տենդ
-
մկանացավ
-
սրտխառնոց
-
փսխում
-
մաշկի ցանավորում
-
Օգտագործել հակամիջատային ցանցեր
-
Օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր
-
Կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս
-
Հաճախակի ջրահեռացնել ջրի պահեստային տարաները, լվանալ և մաքրել դրանք
«Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշան չի զարգանում, մոտ 1% դեպքերում դիտվում է հիվանդության ծանր դեպքեր, մնացած 18-19% դեպքում հիվանդությունն ընթանում է միջին ծանրության:
Հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի»,- ասվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք: