Մենք կշեռքի մի նժարի Հայրենիքից մի մաս կորցրել ենք 44-օրյա պատերազմի հետևանքով, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան է, ավելի անկախ, ավելի ինքնուրույն. հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսել է նախօրեին՝ Երևանի պետական համալսարանում ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը: Իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում վարչապետը մանրամասնել է՝ մենք ստացել ենք հարատև պետություն ունենալու շանս, և մեզնից է կախված՝ կստանա՞նք այն, թե՞ ոչ:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում: