Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն ու «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը հանդիպել են Abbott ընկերության ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Օրակարգում Հայաստանում սրտային անբավարարության՝ «Արհեստական սիրտ» ծրագրի ներդրման հարցն էր:
Ծրագիրը նպատակ ունի փրկել շուրջ 90 հիվանդի կյանք, և, հաշվի առնելով ՀՀ-ում սրտի փոխպատվաստման հնարավորության բացակայությունը, «Արհեստական սիրտ» ծրագիրը միակն է կյանքեր փրկելու տեսանկյունից։