Կառավարությունը սահմանել է ՀՀ թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն ՀՀ թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու կարգը:
Որոշման ընդունման նպատակը պետության կողմից մշակութային արժեքների պետական վերահսկողության իրականացումն է:
Ըստ այդմ՝ անկախ թանգարանի ուղղվածությունից և սեփականության ձևից, կարգի ընդունումը հնարավորություն կընձեռնի ստեղծել իրավական դաշտ թանգարանային առարկաների կամ հավաքածուների կառավարման և պահպանման գործընթացում:
Շտեմարանը հնարավորություն կտա ապահովել միասնական վերահսկողություն, թափանցիկություն հավաքագրում և վերլուծություն իրականացնելու համար: