«Երևանի Բուսաբանական այգու շուրջ 50 հա տարածքում շարունակվում են Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները»,- սոցցանցում գրառում է կատարել քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ ծանոթացել ենք շինարարական աշխատանքների ընթացքին:
Պուրակը կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները, կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի»:
Քաղաքապետը կարևորել է ոռոգման նոր համակարգի, պոմպակայանի կառուցումը, ինչը հնարավորություն կտա ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակի», այլև ամբողջ այգու բուսականության խնամքը: