«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ այսօր Երևանի երկնքում արտառոց կայծակ էր։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացրել են՝ արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 29-ին կեսօրից հետո, 30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Մայիսի 29-ին երեկոյան, 30-ին, հունիսի 2-3-ը՝ գիշերը և կեսօրից հետո, հանրապետության շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին և հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 2-3-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Մանրամասները՝ տեսանյութում։