ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ Մարինա Ծատուրյանն այսօր արժանացել է Երախտագիտության մեդալի: Այն իրավիճակներից է, երբ հաստատ կարող ես ասել, որ արժանի է: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Շնորհավորում եմ տիկին Ծատուրյանին:
Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ նախագահական նստավայրում՝ Բաղրամյան 26-ում»- գրել է նա: