Մայիսի 27-ին` ժամը 23:03-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի «Նռենի» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Nissan և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինից առաջացել է վառելիքի արտահոսք:
Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է առաջին բուժօգնություն, այնուհետև տեղափոխվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և հերթապահել մինչ արտահոսքի դադարելը։