ՀՀ պետական բյուջեի միջոցներով միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ավտոճանապարհի կմ0+00-կմ5+600հատվածում։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Մոտ 5.6կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով՝ միմյանց կապելով Այգեհովիտ ու Վարագավան բնակավայրերը։
Նորոգվող ճանապարհի վրա կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, տեղադրվում են հարթեցնող շերտ և ասֆալտբետոնե ծածկ։