«Երևանյան երկխոսություն-2025» երկօրյա միջազգային համաժողովի ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջնական տեսքի են բերել խաղաղության մասին համաձայնագրի տեքստը:
Հայաստանի ղեկավարը նշել է, որ ինքը պատրաստ է ստորագրել փաստաթուղթը, այնինչ Բաքուն դրա ստորագրման համար երկու պայման է առաջ քաշում՝ պահանջում են լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և պնդում, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Փաշինյանը հերթական անգամ փաստարկված հերքել է Ադրբեջանի կեղծ պնդումը, նաև՝ կրկնել, որ Երևանն առաջարկում է նույն օրը նույն վայրում ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: