Ռուսական անօդաչու թռչող սարքերը Սև ծովում հարձակվել են Օդեսայի նավահանգիստներ ուղևորվող երեք առևտրային նավի վրա: Ամենաշատը վնասվել է Պանամայի դրոշի ներքո նավարկող Victress թուրքական սեփականության բեռնատար նավը: Հարվածից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել, զոհվել է անձնակազմի մեկ անդամ՝ Եգիպտոսի քաղաքացի: Մյուս ութը՝ Թուրքիայի, Հնդկաստանի և Եգիպտոսի քաղաքացիները, փրկվել են:
Օդեսայի մարզի իշխանությունների տվյալներով՝ հարձակման ենթարկված մյուս երկու նավը, որոնք նավարկում էին Պալաուի և Բելիզի դրոշներով, չեն վնասվել, զոհեր չկան, երկու նավն էլ շարունակել է ճանապարհը։
Ռուսաստանի իշխանությունները չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարություն չի տարածել:
Սև ծովում մարտական գործողությունների ընդլայնումը առևտրային և լոգիստիկ ուղիների վրա ստիպել է ափամերձ պետություններին, այդ թվում՝ Թուրքիային, լինել բարձր պատրաստվածության վիճակում։ Վերջին ամիսներին Թուրքիան իր սահմանների մոտ բազմաթիվ օդային և վերջրյա դրոններ է որսացել։