«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և կից հրապարակել որոշումը:
Նախարարի հրապարակած փաստաթղթից տեղեկանում ենք, որ պատճառը վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվություններում առկա տվյալների անհամապատասխանություններն են, որոնք որակվել են որպես կեղծ ու խեղաթյուրված:
Անհամապատասխանությունը, մասնավորապես, կապված է խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների հետ: Նախարարի որոշումը ենթակա է անհապաղ կատարման: Ընկերությունը կարող է երկամսյա ժամկետում այն բողոքարկել Վարչական դատարան:
.jpg)