Եվրոպական մի շարք երկրներում սաստիկ շոգեր են: Տապի ալիքի պատճառով Ֆրանսիայում երեք մարդ է մահացել, ևս 13-ը խեղդվել է գետերում: Հազարավոր դպրոցներ փակվել են կամ փոխել դասացուցակը: Որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 42 աստիճան Ցելսիուսը:
Բրիտանիայում տապի ալիքը կարող է շարունակվել ևս 4 օր: Իսպանիայի հյուսիսում, որտեղ սովորաբար զով է, հունիսի 22-ին գրանցվել է 40 աստիճան տաքություն, ինչը երկու անգամ գերազանցում է պատմական միջին ջերմաստիճանը: Իտալիայի 12 քաղաքներում եղանակային նախազգուշացման կարմիր մակարդակ է հայտարարվել:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան