Քիր Սթարմերը հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետի և Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոններից հրաժարական տալու մասին: Նա նշել է, որ կշարունակի պաշտոնավարել, մինչև Լեյբորիստական կուսակցությունը նոր ղեկավար ընտրի: Սթարմերը կուսակցության կառավարող խորհրդին խնդրել է այդ գործընթացն ավարտել մինչև սեպտեմբերին խորհրդարանը վերադառնա արձակուրդից:
Վարչապետը հայտնել է, որ արդեն խոսել է Չարլզ 3-րդ թագավորի հետ:
Սթարմերի հրաժարականի կոչեր էին սկսել հնչել այն բանից հետո, երբ մայիսին Անգլիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ինչպես նաև Ուելսի և Շոտլանդիայի խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական կուսակցությունը գրանցեց վատ արդյունքներ՝ կորցնելով ավելի քան 1500 տեղ:
Վարչապետի պաշտոնում Սթարմերին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բեռնհեմը, որը հունիսի 18-ին հաղթել է Մեյքերֆիլդի շրջանում Համայնքների պալատի պատգամավորի արտահերթ ընտրությունում:
Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կլինի հինգերորդը վերջին չորս տարվա ընթացքում:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: