Երևանի այսպես կոչված թափառող հուշարձաններից մեկը՝ «Վահագն Վիշապաքաղի» արձանը դեպի օդանավակայան տանող ճանապարհից տեղափոխվում է Երևանի քաղաքապետարանի դիմացի հրապարակ: Թեև արձանի 4-րդ տեղափոխումը հիմնավորվում է լայն հանրային հասանելիության անհրաժեշտությամբ՝ քանդակագործ-դրվագողը մտավախություն ունի, որ այն նոր տեղում մի քիչ խեղճ կերևա: Արձանի հեղինակի զարմուհին՝ հակառակը՝ ուրախ է. հույս ունի՝ մոնումենտալ գործը վերջապես իր մշտական հասցեն կգտնի:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան