Հունիսի 22-ին՝ ժամը 06։47-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում այրվում է ավտոտնակ․ ներսում կա ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։08-ին, մարվել՝ 07։37-ին։ Ավտոտնակում այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենան, և ջերմահարվել կից կայանած Chevrolet մակնիշի ավտոմեքենայի ետնամասը՝ մասամբ։