Մայիսի 24-ին՝ ժամը 13:41-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Սուխումի փողոցի վերջնամասում ավտոմեքենա է այրվում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չերկասի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած Opel մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին, մարվել՝ 14։11-ին։ Այրվել են ավտոմեքենան և հարակից խորդանոցի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 5 քմ)։