Վերջին շրջանում էականորեն աճել է կեղծ էջերով գումարներ հափշտակելու դեպքերի թիվը: Կիբեռհանցագործների մեթոդը չի փոխվել, օգտատիրոջ ընկերներից մեկի անունով կեղծ էջ են բացում և շտապ գումար խնդրում նրա ընկերներից կամ հարազատներից: Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ եթե կիբեռհանցագործին հաջողվում է շորթել գումարը, այն անմիջապես վերափոխում են կրիպտոակտիվի՝ ծագման աղբյուրը թաքցնելու համար:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։