Կրթության նախարարությունն այս տարի հայտարարել էր, որ վերջին զանգի միջոցառումները պետք է լինեն մշակութային և շեշտը դրվի բովանդակության ու աշակերտների ստեղծագործական մտքի վրա: Նախարարն այսօր հասցրել է լինել երկու դպրոցում և նշել՝ այդ ձևաչափով առաջին տարին է միջոցառում կազմակերպվում և ջանքերը նկատելի են: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ իրենք բեմից հնչող անկեղծ խոսք ու ապրումներ են տեսել, և դա այն է, ինչ ուզում են:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։