Մայիսի 23-ին՝ ժամը 13:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվել կայանած VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի վրա:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:
Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը: