ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը:
Բացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է.
-
25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
-
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
-
10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության.
-
6 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
-
4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման.
-
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի իրացման.
-
2-ական դեպք՝ բնակարանային գողության, անձին հետամտելու և աշխատանքային պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու:
Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք,

բնակարանային գողության՝ 2 դեպք,

գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1 դեպք:
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն.
Անցած 1 օրում գրանցված 14 ավտովթարի հետևանքով
21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։