Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահը հանդես է եկել Թուրքիայում ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ հայտարարություններով: Ըստ Զելենսկու՝ Ստամբուլում ռուսական պատվիրակությունը ներկայացված է ցածր մակարդակով, և նրա անդամներից ոչ ոք Ռուսաստանում որոշումներ կայացնելու իրավասություն չունի:
«Եթե Ստամբուլում Ռուսաստանի ներկայացուցիչները չկարողանան այսօր համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ, ապա ակնհայտ կդառնա, որ Պուտինը շարունակում է բոյկոտել դիվանագիտությունը։ Եթե պարզվի, որ ռուսական պատվիրակության մասնակցությունը պարզապես շոու է, միջազգային հանրությունը պարտավոր է վճռականորեն արձագանքել, այդ թվում՝ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի և բանկերի նկատմամբ»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը համոզված է, որ խաղաղ բանակցությունների հանդեպ նվազագույն վստահություն ստեղծելու համար անհրաժեշտ է իրականացնել ռազմագերիների փոխանակում և ապահովել երեխաների վերադարձը։