Վոլոդիմիր Զելենսկին ձևական է որակել ռուսական պատվիրակության կազմը:
«Ուկրաինական թիմը ներկայացված է ամենաբարձր մակարդակով՝ արտաքին գործերի նախարարության, զինվորականներ, նախագահի աշխատակազմի, հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը: Զելենսկին կասկած է հայտնել, թե ռուսական պատվիրակության անդամները որոշումներ կայացնելու մանդատ ունեն:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պնդել է, թե Մոսկվան լուրջ է տրամադրված ստամբուլյան բանակցությունների հարցում: Զախարովան նաև համոզմունք է հայտնել, որ Բեռլինը, Փարիզը և Լոնդոնը չեն կարող իսկապես հավակնել բանակցությունների սեղանի շուրջ ներկայության, քանի դեռ լիովին աջակցում են Կիևին, մասնավորապես՝ զենքով:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը մասնակցելու է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովին: Ամերիկացի դիվանագետը հանդիպել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ:
Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ կմասնակցի բանակցություններին, միայն եթե Ռուսաստանի նախագահը որոշի մեկնել Ստամբուլ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ անհրաժեշտության դեպքում մասնակցելու ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններին։
Հաղորդվում է, որ ռուս-ուկրաինական բանակցություններին ընդառաջ Անկարայում տեղի է ունեցել է Վոլոդիմիր Զելենսկու և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Թուրքական կողմի տվյալով՝ Էրդողանը հայտարարել է հրադադարի և խաղաղության բանակցությունների անհրաժեշտության մասին: