Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լճաշեն գյուղի 48-ամյա բնակիչը խորդանոցում մարիխուանա է պահում:
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում լճաշենցի տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է 66 գրամ՝ մարիխուանայի նմանվող զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: