Խորհրդարանում մթնոլորտն այսօր կրկին թեժ է եղել: Գլխավոր դատախազի ու Քննչական կոմիտեի նախագահի զեկույցի քննարկումը վերաճել է աղմկահարույց գործերի ու քաղաքական հանցագործությունների վերաբերյալ բանավեճի: Ընդդիմությունը զեկուցողներին մեղադրել է տարբեր գործերով երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հիշեցրել են հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը, մատնանշել կոռուպցիոն դրսևորումները, որոնց միջոցով նախկին իշխանությունները հարստություն են կուտակել և այժմ էլ անցնում են ապօրինի գույքի գործերով:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։