Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
-
Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում գտնվող 4 անշարժ գույք.
-
2 տրանսպորտային միջոց.
-
4 իրավաբանական անձում մասնակցության իրավունք.
-
83 միլիոն 800 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
-
9 միլիոն 576 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: