Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։
Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի զանգված և գաղտնի փականով ծալովի դանակ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թմրամիջոցն իրացրել է Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել են մարիխուանա, շոկո, կոկաին և մեթամֆետամին թմրամիջոցներին նմանվող ընդհանուր 34 գրամից ավելի զանգվածներ։
40-ամյա տղամարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։