Ռուսաստանը կմտածի 30-օրյա հրադադարի վերաբերյալ առաջարկի մասին, այդ ուղղությամբ որևէ ճնշումն ավելորդ է, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ CNN-ի հետ հարցազրույցում։
«Մենք պետք է հանգամանալից քննարկենք այդ հարցը․ դա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք մեր դիրքորոշումն ունենք։ Ռուսաստանը դիմակայուն է ցանկացած ճնշման առաջ։ Մենք բաց ենք երկխոսության համար, բաց ենք Ուկրաինայում հակամարտության կարգավորման փորձերի համար, մեզ ճնշելու փորձերն անօգուտ են»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Եվրոպան Մոսկվային դիմակայում է բացահայտ կերպով։ ՌԴ նախագահն, ըստ Պեսկովի, ընդհանուր առմամբ կողմ է հրադադարի գաղափարին, սակայն դրա հետ կապված բազմաթիվ հարցեր ունի, որոնք պատասխան են ակնկալում։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։