ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինարարական աշխատանքներին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։
«Վերանորոգման ավարտական փուլում է 40 մահճակալային ֆոնդ ունեցող կանանց բաժանմունքը: Հոգեկան առողջության այս կենտրոնն առաջիկայում կիրականացնի նաև մանկական արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն»,- գրել է նա: