Գլխավոր դատախազը խորհրդարանում ներկայացրել է 2024թ-ի տարեկան հաղորդումը, նշել՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությանն է վերադարձվել 536 մլն դոլարի գույք ու դրամական միջոց: Աննա Վարդապետյանին պատգամավորները հարցրել են, թե ինչ փուլում են աղմկահարույց և հանրային հնչողություն ստացած կոռուպցիոն գործերը: Զեկուցողի խոսքով նախաձեռնված վարույթներով հարցաքնվել են նախկին և ներկա պաշտոնյաներ: Հոկտեմբերի 27-ի քրգործը, ըստ գլխավոր դատախազի, գտնվում է ակտիվ նախաքննության փուլում:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։