• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
«Մարդ ա 100-100 հասնելու ա էլի». ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն «Մարդ ա 100-100 հասնելու... 10:13
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու... 10:02
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է... 08:05
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 միլիոն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
Իրավունք
11:1708 Մայ, 2025

2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 միլիոն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, ՀՀ Ազգային ժողովին է այսօր ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2025 թվականի մարտի 31-ին ուղարկվել է Ազգային ժողով և հրապարակվել է Դատախազության պաշտոնական կայքէջում:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«Հաղորդումը, ի թիվս այլ ուղղությունների, ներառում է՝

Պետական և համայնքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում կատարված աշխատանքը, ուսումնասիրություններն ու դատարան ներկայացված հայցերը, պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները:

Հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարը՝ քրեական վարույթի նկատմամբ հսկողությունից ու դատարանում մեղադրանքի պաշտպանությունից մինչև պատիժների և հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ հսկողություն:

Զինվորական ծառայության հետ կապված հանցագործությունների կանխումը, բացահայտումն ու պատժումը, ինչպես նաև զինված ուժերի նյութական ապահովության նկատմամբ ոտնձգությունները բացահայտելուն ուղղված՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունները, պատճառված վնասի վերականգնումը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում մանրամասն ներկայացվել են Ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների հիման վրա Դատախազության կողմից մշակված և Հաղորդման մեջ մանրամասն շարադրված՝ 2024 թվականի ընթացքում հանցավորության կառուցվածքը, դինամիկան, հանցագործությունների դեմ պայքարի ու հանցավորության հակազդման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ ուստի իմ ելույթում չեմ կրկնի Հանձնաժողովի նիստում արդեն քննարկված հարցերը:

2024 թվականին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), որից 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ): Այսպիսով, 2024 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ, քան 2023 թվականին, որից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ, կարճվել է 1264-ով կամ 5.1%-ով ավելի քրեական վարույթ:

2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1%-ը քննվել է մինչև 2 ամիս, 21.5%-ը՝ մինչև 4 ամիս, 15%-ը՝ մինչև 6 ամիս, 11.9%-ը՝ մինչև 1 տարի, 9.5 %-ը՝ 1 տարուց ավելի ժամկետում:

2024 թվականին, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս (2023 թվականին՝ 34 միլիարդ 300 միլիոն դրամ էր):

2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ):

Այսպիսով՝ 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին: Արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8%-ով:

2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ (2023 թվականին՝ 663 միլիոն 495 հազար դրամ): Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 210 միլիոն 481 հազար դրամ (2023 թվականին` 173 միլիոն 385 հազար դրամ):

Շարունակելով պետությանը և համայնքներին վերադարձված գույքերի ու դրամական միջոցների թեման՝ նշեմ, որ Դատախազությունում վերլուծվել են 2018-2024 թվականների ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով (նախաքննության փուլ), դատարաններում ավարտված քրեական գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, Զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները: Ըստ այդ ցուցանիշների՝ 2018-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի (536 միլիոն 216 հազար ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց, որից 46%-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի (247 միլիոն 773 հազար ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 և 2024 թվականներին:

Մասնավորապես՝

  • 2018 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 39 միլիարդ 571 միլիոն դրամ:
  • 2019 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 10 միլիարդ 327 միլիոն դրամ:
  • 2020 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 12 միլիարդ 256 միլիոն դրամ:
  • 2021 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 15 միլիարդ 467 միլիոն դրամ:
  • 2022 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 35 միլիարդ 522 միլիոն դրամ:
  • 2023 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 44 միլիարդ 298 միլիոն դրամի գույք և դրամական միջոց:
  • 2024 թվականին Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք և դրամական միջոց:

2024 թվականին նախաքննական մարմինների կողմից քննված քրեական վարույթներով արգելանք է դրվել 2 միլիարդ 658 միլիոն 771 հազար դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա:

Դատախազությունում վերլուծվել են 2018-2024 թվականների ընթացքում արգելադրված գույքային միջոցների վերաբերյալ տվյալները. պատկերը հետևյալն է՝

  • 2018-2024 թվականների ընթացքում ավարտված քրեական վարույթներով արգելադրված գույքային և դրամական միջոցները կազմում են 42 միլիարդ 317 միլիոն 283 հազար դրամ (108 միլիոն 12 հազար ԱՄՆ դոլար): Արգելադրված շուրջ 300 անշարժ գույք դեռևս գնահատված չէ:
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2021 թվականից մինչև 2025 թվականի ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 147 հայցադիմումներով արգելանք է դրվել 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքի, 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա: Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ:
  • Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազների կողմից 2018-2024 թվականներին ներկայացված 65 քաղաքացիական գործերով (ընթացիկ) դատարանների կողմից հայցի ապահովման միջոցներ կիրառելու արդյունքում՝ շուրջ 28 միլիարդ 768 միլիոն 229 հազար դրամ (73 միլիոն 429 հազար ԱՄՆ դոլար) հայցագնի չափով արգելանքներ են դրվել պատասխանողներին պատկանող գույքերի վրա (դրամական միջոցների բռնագանձման հայցապահանջներով), շուրջ 567 հա մակերեսով հողամասերի վրա դրվել են արգելանքներ կամ պատասխանողներին արգելվել է նշված հողամասերի նկատմամբ որոշակի գործողությունների կատարումը: Հողամասերի մի մասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները (որոնք հնարավոր է եղել պարզել) կազմում են ընդհանուր շուրջ 12 միլիարդ 171 միլիոն դրամ (31 միլիոն 65 հազար ԱՄՆ դոլար):

Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2024 թվականին շարունակել է ուսումնասիրությունները և պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն, հայտնաբերել է 328 իրավախախտում: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության ոլորտները:

Այսպիսով, հաշվետու և նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում դատախազների կողմից ներկայացված հայցերի հիման վրա կայացված դատական ակտերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ:

2024 թվականի ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին են վերադարձվել մի շարք գույքեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 107 միլիոն 341 հազար դրամ:

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում՝ 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ: Հիշեցնեմ, որ 2023 թվականին վերականգնվել էր 2 միլիարդ 482 միլիոն 453 հազար դրամ:

2024 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատարան է ներկայացվել 44 հայցադիմում: Դատարանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 միլիարդ 961 միլիոն 344 հազար դրամ: Բռնագանձման է ենթակա նաև 346 անշարժ և 71 շարժական գույք, ինչպես նաև 85 իրավաբանական անձում մասնակցություն (արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ):

2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցից մեկով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք (շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ), իսկ մյուս 3 հաշտության համաձայնություններով՝ փոխանցման է ենթակա ընդհանուր 858 միլիոն 972 հազար դրամ, որից 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխանցվել է 515 միլիոն դրամը:

Հիշեցնեմ, որ 2023 թվականին հաշտության 4 համաձայնությունների կնքման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ, 1 շարժական գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է 2 միլիարդ 102 միլիոն դրամ, իսկ փոխանցված դրամական միջոցները՝ 80 միլիոն դրամ:

2024 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ 1 վճիռ: Վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ (գույքերը 2025 թվականի ապրիլի 10-ին ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին): Բռնագանձման ենթակա՝ 50 հազար 720 եվրոյին համարժեք դրամն ու 878 հազար դրամն արդեն փոխանցված են Վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ մնացած՝ 55.8 միլիոն դրամի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարանից ստացված կատարողական թերթն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2021 թվականից առ այսօր, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող շուրջ 150 հայցադիմումներով արգելանք է դրվել 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքի, 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա: Արգելադրված գույքերի և իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ: 147 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը 608 միլիարդ 505 միլիոն 330 հազար դրամ է:

Հիշեցնեմ, որ Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծվել է Վերականգնված միջոցների միասնական հաշիվ: Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով դրամական միջոցները վճարվելու են Ֆինանսների նախարարության կողմից կառավարվող՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին: Հանրային հաշվետվողականության նկատառումներից ելնելով՝ Գլխավոր դատախազության կողմից կիսամյակային պարբերականությամբ տեղեկատվություն է հրապարակվելու քրեական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք արգելադրված Հայաստանի Հանրապետության դրամի վերաբերյալ՝ ըստ նախաքննական մարմինների տարբերակման:

Ամփոփելով նշեմ, որ 2024 թվականի ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով (նախաքննության փուլ), դատարաններում ավարտված քրեական գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև Զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով՝ Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին է վերադարձվել շուրջ 134 միլիոն 729 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 52 միլիարդ 636 միլիոն դրամի գույք և դրամական միջոց (2023 թվականին՝ 113 միլիոն 386 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 44 միլիարդ 298 միլիոն դրամի գույք և դրամական միջոց):

 Հարգելի՛ գործընկերներ,

Հաշվետու ժամանակահատվածում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հետևողական և պատշաճ դատախազական հսկողության, ինչպես նաև շրջադարձային դատախազական ակտեր կայացնելու արդյունքում հաստատված մեղադրական եզրակացություններով դատարան են հանձնվել մի շարք քրեական վարույթներ, մասնավորապես՝

  • Պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի կողմից փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթը:
  • Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետ Վ.Բ.-ի կողմից բազմաթիվ դեպքերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթը:
  • «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի նախկին նախագահ Ռ.Հ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից կեղծիքներ կատարելու միջոցով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, վստահված գույքի հափշտակություն, ապա փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթը:
  • Երևան քաղաքի Աբովյան-ԱրամիՆալբանդյան փողոցներին հարող տարածքում անշարժ գույք ձեռքբերում և կառուցապատում իրականացրած ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից, անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.-ի օժանդակությամբ, մի շարք անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 666 միլիոն 765 հազար դրամ հափշտակելու, ինչպես նաև իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ վարույթը (նախաքննության ընթացքում Ա.Կ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը):
  • «Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասցեում գտնվող անշարժ գույքը կադաստրային արժեքից հինգ անգամ ավել ցածր գնով ձեռք բերելու փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթը:
  • Երևանի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից համայնքապատկան մանկապարտեզը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթը:
  • Արարատի մարզի բնակավայրերից մեկի ղեկավարի կողմից կենցաղի տունը շուկայականից էականորեն ցածր գնով իր աներոջը վաճառելու վերաբերյալ քրեական վարույթը:
  • Օրենքի խախտմամբ օտարված «Շողեր» մսուր-մանկապարտեզի վերաբերյալ քրեական վարույթը:
  • «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի նախկին տնօրենի կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ քրեական վարույթը:
  • «Արմավիր» ՔԿՀ-ի մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով անազատության մեջ գտնվող անձի սպանություն արձանագրելու վերաբերյալ քրեական վարույթը:
  • «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախկին և ներկա նախագահների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթը:
  • Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթը:
  • Զորակոչի բաժնի պետի կողմից 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթը:

Հաղորդման մեջ ներկայացված է 2024 թվականին ամփոփված՝ 2023 թվականի ընթացքում Քրեական օրենսգրքի 290-րդ (հարկերը, տուրքերը և այլ վճարները վճարելը) և 291-րդ (կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթներով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը։

Այս համատեքստում Հաղորդման մեջ վերլուծված են պրակտիկայում հանդիպող խնդիրներն ու ներկայացված են դրանց վերաբերյալ Դատախազության դիրքորոշումները: Նշված խնդիրներից են՝

  • Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի հաշվարկը:
  • Հարկային պարտավորություններ առաջացրած համալիր հարկային ստուգման ակտերը, մինչև քրեական վարույթի ընթացքի լուծումը, Վարչական դատարանի կողմից անվավեր ճանաչվելը:
  • Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային վաղեմության հաշվարկը:
  • Մեղսագրվող արարքում բուն հարկային պարտավորություններից զատ (ապառք) չվճարված հարկի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների ներառումը:
  • Հաղորդման մեջ ներկայացված է 2024 թվականին ամփոփված՝ 2022, 2023 թվականների և 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածով (ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները խախտելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննված քրեական վարույթներով նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ՝

  • 2022 թվականի ընթացքում 15 քրեական վարույթով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 396.292.786 դրամ, որից 1 վարույթով վերականգնվել է 130.455.130 դրամը:
  • 2023 թվականի ընթացքում 6 քրեական վարույթով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 775.394.290 դրամ, որից 1 վարույթով վերականգնվել է 147.192.448 դրամը:
  • 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում 15 քրեական վարույթով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 514.409.890 դրամ, որից վերականգնվել է 92.078.102 դրամ:

Այսպիսով 2022 թվականի համեմատությամբ 2023 թվականի ընթացքում ենթադրյալ հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված պարզված վնասի չափը ավելացել է 379.101.504 դրամով կամ 95.66 %-ով: Համեմատության համար նշենք, որ միայն 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում պարզված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 514.409.890 դրամ:

Աճի դինամիկա է արձանագրվել նաև պատճառված վնասների վերականգնման գործընթացում: Մասնավորապես, 2023 թվականին, 2022 թվականի համեմատությամբ, վերականգնված վնասի չափը կազմել է 16.737.318 դրամով կամ 12.8 %-ով ավելի: Համեմատության համար պետք է նշել, որ միայն 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում վերականգնված վնասի չափը կազմել է 92.078.102 դրամ, ինչը վկայում է գործընթացում դրական դինամիկայի կայունության մասին: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ հիմնականում Արարատի և Արմավիրի մարզերում արձանագրվել են դեպքեր, երբ որոշ ընկերությունների տնօրեններ, իրականում չունենալով ձկնաբուծարան կառուցելու և ձկնաբուծությամբ զբաղվելու նպատակ, այդ գործունեությամբ զբաղվելու պատրվակով դիմել են տեղական ինքնակառավարման մարմնին, ստացել ձկնաբուծարան կառուցելու շինթույլտվություն և, օգտվելով ոչ վտանգավոր թափոնի իրացմամբ զբաղվելու արգելք նախատեսված չլինելու հանգամանքից, խախտելով «Ընդերքի մասին» օրենսգրքի պահանջները և չունենալով ընդերքօգտագործման իրավունք՝ փաստացի ապօրինի արդյունահանել են պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածոն: Մասնավորապես, ապօրինի հանքարդյունահանումն իրականացվել է ջրավազանների համար փոսեր փորելու անվան տակ:

Նշված խնդիրների մասին Դատախազության կողմից 2024 թվականի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացվել են գրավոր առաջարկություններ: Առաջարկությունների կապակցությամբ Նախարարության կողմից կազմվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը:

Ամփոփելով ելույթս՝ նշեմ, որ Դատախազությունը, կարևորելով անկախ և անաչառ դատարան ունենալու հրամայականը, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել քրեական օրենսդրությամբ ամրագրված խնդիրների կենսագործումը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքով և կարգով՝ 2024 թվականի ընթացքում դիմել է իրավասու մարմիններին՝ կոնկրետ գործերով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումներով:

2024 թվականի ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատախազության կողմից ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել 11 հաղորդում (2023 թվականին՝ 10), որոնցից 7-ի դեպքում մերժվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, 1-ը դեռևս քննարկման փուլում է, իսկ 3 հաղորդման դեպքում՝ ՀՀ արդարադատության նախարարը հարուցել է 3 կարգապահական վարույթ: Հարուցված կարգապահական վարույթների արդյունքներով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ: Վերոնշյալ երեք միջնորդության քննության արդյունքում՝ Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել երեք դատավորի՝ նշանակելով «նախազգուշացում», «խիստ նախազգուշացում» և «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի տեսակները: Հարկ է արձանագրել, որ դատավորի նկատմամբ «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ միջին ծանրության հանցագործության կատարման համար մեղադրվող մեկ մեղադրյալի վերաբերյալ գործի քննությունն իրականացվել է շուրջ 3 տարի, որի ընթացքում չի պահպանվել գործի՝ ողջամիտ ժամկետում քննության պահանջը:

Հարգելի՛ գործընկերներ,

Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը հրապարակվել է մոտ մեկ ամիս առաջ և այս ընթացքում տարբեր գործընկերների՝ տեսաբան ու պրակտիկ իրավաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների կողմից ազդակներ ենք ստանում, որ հաղորդման մեջ ներառված տեղեկություններն իրենց կողմից օգտագործվում են՝ որպես ուսումնասիրության աղբյուր:

Շնորհակալություն եմ հայտնում դատախազներին, Դատախազության աշխատակիցներին և իրավապահ ու դատական համակարգերի բոլոր այն գործընկերներին, ում սրտացավ և նվիրված աշխատանքով նախորդ տարում գրանցել ենք նկարագրածս արդյունքները»:

Դիտումների քանակ236
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 19:3607 Հնս, 2026
  • Բացահայտվել է 7,5 մլն դրամի ընտրակաշառքի սխեմա․ ձերբակալվել է 7 անձ 19:2607 Հնս, 2026
  • Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. Ալեն Սիմոնյան 19:0607 Հնս, 2026
  • Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք․ ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները 18:3807 Հնս, 2026
  • Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն հայկական պետության 18:2007 Հնս, 2026
  • 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92 տոկոսը 18:1007 Հնս, 2026
  • Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ 17:5907 Հնս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը 17:5307 Հնս, 2026
  • Ժամը 17:00-ի դրությամբ ձերբակալվել է 14 անձ. ՆԳՆ 17:4807 Հնս, 2026
  • Ժողովրդավարությունը խաղաղության հիմնական գործիքներից է, ԹՐԻՓՓ-ը կփոխի խաղի կանոնները. Փաշինյան 17:4207 Հնս, 2026
  • ՀՀ ԱԺ հերթական ընտրություններ | ՈՒՂԻՂ 17:2607 Հնս, 2026
  • Բացառված է, որ կարողանան ունենալ մեծամասնություն. Արայիկ Հարությունյանը՝ ընդդիմադիր ուժերի մասին 17:2407 Հնս, 2026
  • Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության. նախագահ 17:1807 Հնս, 2026
  • Արայիկ Հարությունյանը՝ ընտրողների ակտիվության հավանական պատճառների մասին 17:0907 Հնս, 2026
  • Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին. խախտվել է գաղտնիությունը 17:0507 Հնս, 2026
  • Գյումրիում վաղ առավոտից նկատվել է ընտրողների ակտիվություն 16:4507 Հնս, 2026
  • Վաղարշակ Հարությունյանը ընտրել է հանուն Հայաստանի զարգացման 16:3307 Հնս, 2026
  • Ապրիլից մինչև այսօր ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ 16:2507 Հնս, 2026
  • Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս 16:2207 Հնս, 2026
  • Սերժ Սարգսյանը քվեարկել է 16:1707 Հնս, 2026
  • ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել են 3 անձի 15:5907 Հնս, 2026
  • Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ 15:4407 Հնս, 2026
  • Ընտրողների ցուցակում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 21 գործ. Դատական դեպարտամենտ 15:4107 Հնս, 2026
  • Եվս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով 15:3407 Հնս, 2026
  • Տեսախցիկները UPS-ով են, շարունակելու են նկարահանել և հեռարձակել տեղի ունեցողը, եթե հոսանքազրկում լինի. Իոաննիսյան 15:3207 Հնս, 2026
  • Դանիել Իոաննիսյանն ահազանգում է. ԱՊՀ դիտորդն ուղիղ քարոզչություն է անում սոցցանցի իր էջում 15:1807 Հնս, 2026
  • 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33.84 տոկոսը 15:1507 Հնս, 2026
  • Գագիկ Ծառուկյանը քվեարկել է փոփոխության համար 14:5707 Հնս, 2026
  • Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 6, քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք. ՆԳՆ 14:3507 Հնս, 2026
  • Փետրվարի 7-ից մինչև այսօր ընտրական գործընթացի ընթացքում ստացվել է 293 հաղորդում. Դատախազություն 14:2907 Հնս, 2026
  • Քվեարկության գաղտնիությունը խախտած վստահված անձը ձերբակալվել է 14:1907 Հնս, 2026
  • Պապիկյանը՝ ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու մասին 14:1307 Հնս, 2026
  • «Ասում ա՝ 10-10 ա բաժանում». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 13:5407 Հնս, 2026
  • Տնային կալանքում գտնվողները քվեարկում են 13:4807 Հնս, 2026
  • Նանոր Յարությունի Քրտանօղլուն ազգությամբ հայ է, ունի ՀՀ քաղաքացիություն. Նելլի Դավթյան 13:4107 Հնս, 2026
  • Նորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած մեկ անձ ձերբակալվել է 13:3807 Հնս, 2026
  • Հայաստանը բարեփոխումների կարիք ունի. Արման Բաբաջանյան 13:3707 Հնս, 2026
  • Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ 13:3107 Հնս, 2026
  • Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ» 13:2407 Հնս, 2026
  • Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է 13:1907 Հնս, 2026
  • Հերքում․ ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ 13:1707 Հնս, 2026
  • ՆԳՆ-ն զգուշացնում է. որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է 13:1407 Հնս, 2026
  • Ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկությունները ստուգվում են. ՆԳՆ 13:0807 Հնս, 2026
  • Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, համապատասխան հաղորդումներն ուղարկվել են Քննչական կոմիտե 13:0407 Հնս, 2026
  • Սուրեն Պապիկյանը կատարել է քաղաքացիական պարտքը 13:0107 Հնս, 2026
  • Ազգն այսօր զարթոնքի պահանջ ունի. Արտակ Սարգսյան 13:0107 Հնս, 2026
  • Իրավապահները շատ խիստ են լինելու. ԱԺ նախագահը քվեարկել է 12:3507 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է ենթադրյալ ընտրակաշառքի մասին հերթական ձայնագրությունը 12:2607 Հնս, 2026
  • Կշարունակենք հավասարակշռված արտաքին քաղաքականությունը. վարչապետ 12:1907 Հնս, 2026
  • Ինչու է 2026-ի ընտրողների թիվը մոտ 100 հազարով պակաս նախորդ՝ 2021-ի ԱԺ ընտրության մասնակիցների թվից. ՄՔԾ պետի պարզաբանումը 12:1407 Հնս, 2026
  • Հայաստանի ռազմավարական նպատակը ԵՄ չափանիշներին համապատասխանելն է. վարչապետ 12:1007 Հնս, 2026
  • 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 14.48 տոկոսը 12:0807 Հնս, 2026
  • Ինչ ազդեցություն կարող է ունենալ այս ընտրությունը տարածաշրջանի վրա. վարչապետի անդրադարձը 12:0207 Հնս, 2026
  • Խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է 12:0007 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին 11:5907 Հնս, 2026
  • Այս ընտրությունը Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման մասին է. վարչապետ 11:5307 Հնս, 2026
  • Միրզոյանը՝ ՀՀ-ԵՄ և ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա ընտրությունների հնարավոր ազդեցության մասին 11:5107 Հնս, 2026
  • Կազմակերպության փոխնախագահը ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ՝ ընտրություններին նրանց մասնակցությունն ապահովելու համար. նա ձերբակալվել է. ՔԿ 11:4407 Հնս, 2026
  • Շնորհապետական կուսակցությունը պատրաստ է բոլոր երեք սցենարներին. Գուրգեն Սիմոնյան 11:4207 Հնս, 2026
  • Սա, իսկապես, մեր լինելությունը որոշող քվեարկություն է. Միրզոյան 11:3407 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին 11:3107 Հնս, 2026
  • Ժողովուրդը ինչ որոշի, ես կանեմ․ Փաշինյանը քվեարկությունից հետո խոսեց արտաքին քաղաքականության մասին 11:2907 Հնս, 2026
  • Երբ է սպասվում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը 11:1807 Հնս, 2026
  • 209 հազարից ավելի ընտրող, 220 ընտրատեղամաս․ Շիրակում ընտրական գործընթացը մեկնարկել է 11:1207 Հնս, 2026
  • Խորհրդարանի անցած ուղին. այսօրվա ընտրությանը հայտնի կդառնա 9-րդ գումարման ԱԺ կազմը 11:0407 Հնս, 2026
  • Վավերականությունն ավարտված անձը հաստատող փաստաթղթով ևս հնարավոր է քվեարկել. պարզաբանում 10:5807 Հնս, 2026
  • Եթե որևէ նշում լինի ծրարի կամ քվեաթերթիկի վրա, այդ քվեարկությունը համարվելու է անվավեր. Վահագն Հովակիմյան 10:4807 Հնս, 2026
  • Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ 10:2907 Հնս, 2026
  • «Մարդ ա 100-100 հասնելու ա էլի». ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն 10:1307 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը քվեարկեց 10:0707 Հնս, 2026
  • ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ 10:0207 Հնս, 2026
  • Չի՛ կարելի նկարել քվեաթերթիկը և խախտել քվեարկության գաղտնիությունը. ԿԸՀ նախագահը ևս մեկ անգամ պարզաբանեց ընտրական կարգը 09:5607 Հնս, 2026
  • Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը 09:3507 Հնս, 2026
  • ԿԸՀ նախագահը՝ ԱԺ ընտրությունների ընթացքի մասին 09:1907 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 08:2507 Հնս, 2026
  • ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում 08:0507 Հնս, 2026
  • ՀՀ ԱԺ հերթական ընտրություններ | ՈՒՂԻՂ 08:0107 Հնս, 2026
  • Այսօր Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ 08:0007 Հնս, 2026
  • Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ 07:4907 Հնս, 2026
  • Վահե Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել ձյուդոյի Եվրոպայի բաց մրցաշարում 00:4407 Հնս, 2026
  • Ստեփանավանի համայնքապետարանը հունիսի 7-ին կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով 00:3407 Հնս, 2026
  • Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները 00:1607 Հնս, 2026
  • Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը 00:0207 Հնս, 2026
  • Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով 23:5906 Հնս, 2026
  • Միխավ Ստոխելը` «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի հաղթող 23:4306 Հնս, 2026
  • Հուսով ենք՝ այս ծաղիկները կդառնան ՀՀ արտադրողների որակի և աշխատասիրության դեսպաններ. փոխնախարար 23:1906 Հնս, 2026
  • Ընտրատեղամասերում սարքավորումների առկայությունը կբացառի կրկնակի քվեարկությունը. ԿԸՀ նախագահ 22:4206 Հնս, 2026
  • Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ 22:1106 Հնս, 2026
  • Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին 22:0306 Հնս, 2026
  • Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար 21:4406 Հնս, 2026
  • Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք 21:3606 Հնս, 2026
  • Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ ոստիկանություն 21:3606 Հնս, 2026
  • Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ 21:2406 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Կարկուտից տուժած բերք, տանիքներ ու մեքենաներ՝ Ստեփանավանում. վնասը գնահատվում է 21:0006 Հնս, 2026
  • Մեկնարկել է կաթի արտադրության սուբսիդավորման պետական ծրագիրը 20:4206 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.06.2026 20:2406 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չհագնել 20:1206 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Սլովակիան կընդլայնեն համագործակցությունը 20:0606 Հնս, 2026
  • Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք 19:4706 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինային 70 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել. Politico 19:4706 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015