Դատախազը դատարան է հանձնել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան՝ Միքայել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացման համար մեղադրվողի քրեական վարույթը: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված 24 միլիոն եվրոն Մինասյանն ու նրա հանցակիցներն օրինականացրել են անշարժ գույք ձեռք բերելու եղանակով: Այդպես ձեռք է բերվել նաև «Շանթ» հեռուստաընկերության 48 տոկոս բաժնեմասը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։